ՀՅԴ–ն  կհայտարարի, թե իր ընտրազանգվածն ինչպես պետք է քվեարկի
08/02/2013 12:05

ՀՅԴ–ն կհայտարարի, թե իր ընտրազանգվածն ինչպես պետք է քվեարկի

ՀՅԴ–ն ընտրություններից առաջ կհայտարարի, թե իր ընտրազանգվածն ինչպես պետք է քվեարկի: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Շտապելու կարիք չկա, որովհետև փոփոխություններն արագ են տեղի ունենում, հատկապես այն դեպքում, երբ Հայրիկյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ դիմելու է ՍԴ, թե ոչ»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Միևնույն ժամանակ պատգամավորը նկատեց, որ ինքը հակված է նրան, որ գնա և քվեարկի «Բոլորին դեմ եմ». «Սա ճիշտ ձև է, որովհետև այն քաղաքացիները, որոնք դեմ են, գոնե կարողանան իրենց կարծիքն արտահայտել: Ես ստիպված ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ կգրեմ քվեաթերթիկի վրա, որն, իհարկե, անվավեր կդառնա, ինչը նույնպես պայքարի ձև է»:

Հայաստանում, պատգամավորի խոսքերով, չկա ժողովրդավարություն, իսկ եթե լիներ այն, ապա գոնե մեկ անգամ իշխանություն կփոխվեր այս երկրում. «Թե չէ 20 տարի է նույն իշխանությունն է»:
 

ՀՅԴ–ն կհայտարարի, թե իր ընտրազանգվածն ինչպես պետք է քվեարկի