.jpg)
Ս. Սարգսյան. Պարտավորված ենք բանակը նույն թվաքանակով պահել
Մեր ծրագրերում չկա պայմանագրային զինծառայության անցնելու մասին կետ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, նախընտրական հանդիպման ժամանակ անդրադառնալով քաղաքացիներից մեկի հարցին՝ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ հասկանալի է՝ պրոֆեսիոնալներով համալրված բանակներն ավելի մարտունակ են, սակայն բանակը զինված ուժերի մի մասն է միայն և երբ սկսում է պատերազմը, ողջ հասարակությունը հիմնվում է հենց բանակի վրա:
«Մենք ԼՂՀ-ում կարողացանք դիմակայել, քանի որ ունեիք ԽՍՀՄ բանակում ծառայած փայլուն երիտասարդներ, որոնք տիրապետում էին տարբեր մասնագիտությունների և այդ երիտասրադները փայլուն կատարեցին իրենց գործը պատերազմի ընթացքում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ ԶՈՒ 50 տոկոսը համալրված է պայմանագրային զինծառայողներով: Ըստ նրա՝ մենք այսօր ունենք բանակ, որն իր չափերով չի համապատասխանում 3 մլն բնակչությանը:
«Մենք պարտավորված ենք պահել այս թվաքանակով բանակ»,- նշեց Սերժ Սարգսյանը: