Սերժ Սարգսյան. Հայաստնում մանկատներ չպետք է լինեն
08/02/2013 20:35

Սերժ Սարգսյան. Հայաստնում մանկատներ չպետք է լինեն

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում երկու մանկատուն կա, որտեղ բնակվող երեխաներին որդեգրելու հնարավորություն ունեն նաև այլ երկրի քաղաքացիներ:

Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սերժ Սարգսյանի նախընտրակ հանդիպման ժամանակ այս հարցի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց ներկաներից մեկը:

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ պետք է այնպես անել, որպեսզի որդեգրողները լինեն հենց մեր երկրի քաղաքացիները: Ըստ նրա՝ Հայաստնում ընդհանրապես մանկատներ չպետք է լինեն:

Մեկ այլ հարց վերաբերում էր Հայաստանում գործող աղանդներին ու դրանց քայքայիչ ազդեցությանը: Սերժ Սարգսյանն ասաց, որ մենք չենք կարող օրենք ընդունել և արգելել այդպիսի կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում:

«Ես քրիստոնյա, հավատացյալ մարդ եմ, մեր եկեղեցու հետևորդ եմ, սակայն ես կարծում եմ, որ բոլորը պետք է ունենան խղճի ազատություն»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ աղանդների վնասակար ազդեցությունն ինքը նույնպես տեսնում է, քանի որ կան կազմակերպություններ, որոնց գաղափարները մեր քաղաքացիերին ճիշտ ճանապարհով չեն տանում:

 

Սերժ Սարգսյան. Հայաստնում մանկատներ չպետք է լինեն