Սերժ Սարգսյան. Երկիր չի կարող բանտ լինել քաղաքացիների համար
08/02/2013 20:22

Սերժ Սարգսյան. Երկիր չի կարող բանտ լինել քաղաքացիների համար

Արտագաղթ, իսկապես, գոյություն ունի, և մեզ համար ՌԴ «Համերկրացիներ» ծրագիրը խնդիր չէ: Մտահոգիչ է հենց արտագաղթի երևույթը: Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախընտրական հանդիպումների ժամանակ պատասխանելով ներկաներից մեկի հարցին՝ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ ՌԴ կառավարությունն իրականացնում է ներգաղթի ծրագիր որոշակի կատեգորիաների համար և Սերժ Սարգսյանի խոսքով, 3-3.5 հազար մարդ է մեկնել ՌԴ:

«Մինչև մենք մեր երկրում չապահովենք այնպիսի պայմաններ, որոնց համար մեկնում են մեր քաղաքացիները, մենք չենք կարողանա կանխել արտագաղթը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այսօր արտագաղթ գոյություն ունի աշխարհի բոլոր երկրներում.  ԱՄՆ-ից մարդիկ արտագաղթում են Կանադա, ԵՄ մի երկրից տեղափոխվում են մեկ այլ երկիր:

Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ գալու է ժամանակը, երբ մեր քույրերն ու եղբայրըները վերադառնալու են Հայաստան, սակայն հավելեց, որ երկիր չի կարող բանտ լինել քաղաքացիների համար:
 

Սերժ Սարգսյան. Երկիր չի կարող բանտ լինել քաղաքացիների համար