.jpg)
«Օրհներգի փոփոխությունը միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով է հնարավոր»
Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրողները ՀՀ նախագահի թեկածու Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ հնարավոր չէ՞ արդյոք փոխել ՀՀ օրհներգը և վերադառնալ Արամ Խաչատրյանի հեղինակած ստեղծագործությանը:
Սերժ Սարգսյանը նշեց, որ հարցը կարող է լուծվել միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Նա հավելեց, որ հարցը բավականին բարդ է, սակայն նա ևս տեսնում է Արամ Խաչատրյանի օրհներգի առավելությունները:
«Օրհներգի փոփոխությունը շատ բարդ կլինի, քանի որ մենք աշխարհում շատ մեծ քանակությամբ կազմակերպություններ ունենք, որտեղ տարիներ շարունակ հնչել է ներկայիս օրհներգը»,- ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: