.jpg)
Հանրային խորհուրդը կքննարկի ՄԱԿ-ի գրասենյակները Թուրքիա տեղափոխելու հարցը
ՀՀ Հանրային խորհրդում այսօր անդրադարձել են Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից:
Խորհրդակցությունը հրավիրվել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից: Դրան մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանն ու Ռուբեն Սաֆրաստյանը:
Կարևորելով ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների և Հայաստանի միջև համագործակցությունը, ինչպես նաև կիսելով ՄԱԿ-ի աշխատանքներին ներգրավված բազմաթիվ հայաստանյան հասարակական կազմակերպությունների մտահոգությունը Հանրային խորհրդը որոշել է առաջիկայում կազմակերպել հանրային բաց լսումներ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, ԱԺ խմբակցությունների, Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունների, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ-ում գործող եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություների և հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: