.jpg)
Երևան-Սևան ճանապարհին 40 մեքենա են միմյանց բախվել
Այսօր, ժամը 11.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով բախվել են 30-40 ավտոմեքենա: ՃՏՊ-ի հետևանքով երկու տուժած տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժ. օգնություն` դուրս են գրվել:
Դեպքի վայր են մեկնել ՃՃԿ ԱԻ արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այս մասին հաղորդում են ԱԻՆ լրատվական բաժնից: