.jpg)
Հայրիկյանն առանց ցավազրկողի չի կարողանում քնել
Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը չի փոխվել: ՀՀ նախագահի թեկնածուն ստիպված է մեծ քանակությամբ ցավազրկողներ ընդունել, քանի որ ձեռքի ցավը բավականին ուժեղ է, առանց ցավազրկողի չի կարողանում քնել: Այս մասին Aysor.am-ին ասաց Պարույր Հայրիկյանի օգնական Վրեժ Զատիկյանը:
Խոսելով ՍԴ դիմելու հարցի մասին՝ Զատիկյանն ասաց, որ այս պահի դրությամբ որևէ որոշում չկա:
Հիշեցնենք, երեկ Aysor.am-ի հետ զրույցում Կարո Եղնուկյանը չբացառեց ՍԴ դիմելու հավանականությունը: