.jpg)
Անդրիաս Ղուկասյանը կխորհրդակցի անձնական բժշկի հետ
Այսօր ժամը 11-ին հայտարարություն անելու վերաբերյալ ՀՀ նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը առողջապահության նախարարության հետ պայմանավորվածություն չի ունեցել:
Անդրիաս Ղուկասյանն այս պահին սպասում է իր անձնական բժշկի այցին՝ նրա հետ խորհրդակցելու, մանրամասն հարցեր քննարկելու համար:
Այս մասին aysor.am ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Նա նաև հավելեց, որ որ նախագահի թեկնածուն շարունակում է հացադուլը և մնալու է իր տեղում:
Նախորդող հրապարակում
Ա.Ղուկասյանի առողջական վիճակը մտահոգում է առողջապահության նախարարությանը