.jpg)
Թուրքագետ. Սամաթիայի դեպքերը պատահականություն չեն
Վերջին շրջանում Սամաթիայում հայ կանանց նկատմամբ կատարված բռնությունները և Իզմիրի բողոքական եկեղեցուն ուղղված սպառնալիքները պատահական լինել չեն կարող: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Ըստ թուրքագետի` այսօր Թուրքիայում նկատվում է հակաքրիստոնեական տրամադրությունների աճ.
«Այս խնդիրը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին երևույթ, սա հակահայկական պոռթկում է»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը:
Թուրքագետի կարծիքով՝ հայ կանանց նկատմամբ բռնությունները իրականացվել են ծայրահեղական կամավորների կողմից: Անուշ Հովհաննիսյանը հատկապես մատնանշեց «Քաֆես» և «Ասիմդեր» գաղտնի կազմակերպություններին: