.jpg)
Որոշ թեկնածուներ ապահովում են ընտրությունների օրինականության պատրանքը
Նախագահի թեկնածուներ Հայրիկյանը, Հովհաննիսյանը, Բագրատյանը միտված են ապահովելու ընտրությունների օրինականության պատրանքը: Լրագրողների հետ հերթական հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
Քարոզարշավի մասին խոսելն անիմաստ է, քանի որ, ինչպես ասաց թեկնածուն, հնարավոր չեղավ ապահովել ընտրական գործընթացների օրինականությունը. «Այն մարդիկ, ովքեր զավթել են իշխանությունը, չեն ցանկանում ընտրության օրինականությունը վերադարձնել»:
Ա.Մելիքյանի խոսքերով` իշխանության և քաղաքացու կապն այս ընտրություններով կխզվի, և ամեն մեկը կգնա իր ճանապարհով. «Իշխանությունները նույնիսկ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց հետոն»,- ասաց նա` հավելելով, որ իշխանությունները կախված են արտաքին աջակցությունից: