Եգոր Տիտով. «Դոնեցկյան թիմը հաստատ կանցնի հաջորդ փուլ»
12/02/2013 20:09

Եգոր Տիտով. «Դոնեցկյան թիմը հաստատ կանցնի հաջորդ փուլ»

Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Եգոր Տիտովը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Շախտյոր»-«Բորուսիա» դիմակայության մասին:

«Այսպես կասեմ ձեզ. դոնեցկյան թիմը հաստատ կանցնի հաջորդ փուլ: «Այսօր» «Շախտյորն» ի վիճակի է հաղթել ցանկացած թիմի, հատկապես` տանը: Բանն այն է, որ թիմը բոլոր ցուցանիշներով, ներառյալ` մարզադաշտն ու բազան, այժմ շատ բարձր մակարդակի վրա է:

Ինձ կարող են հակադրվել` ասելով, որ ուկրաինացիները բոլորովին վերջերս կորցրել են առաջատար կատարողներից մեկին` Վիլլիանին: Դա ճիշտ է, սակայն բրազիլացին առայժմ ոչ Մեսսի է ու ոչ էլ Ռոնալդու: Իսկ «Շախտյորն» առաջին հերթին ուժեղ է թիմային խաղով: Եվ մեկ ֆուտբոլիստի հեռացումը, եթե նույնիսկ նա նկատելի խաղացող է, չպետք է ինչ-որ բան կոտրի ներդրված համակարգում»,- կարծում է Տիտովը:

Եգոր Տիտով. «Դոնեցկյան թիմը հաստատ կանցնի հաջորդ փուլ»