.jpg)
Քննվել է 24 գործ` 27 անձի վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում քննվող ծանր, առանձնապես ծանր, հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետին հասցեագրված` քրեական գործով նախաքննության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման աշխատանքներում տեղ գտած բացթողումները վերացնելու անհրաժեշտության մասին 6 միջնորդագիր: Նշված միջնորդագրերի քննարկման արդյունքում որոշ ստորաբաժանումների պետեր և ծառայությունների ղեկավարներ նախազգուշացվել են, իսկ ծառայողական քննության արդյունքներով ՀՀ ոստիկանության 8 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի:
2012թ. ընթացքում շարունակվել են աշխատանքները թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Քննվել է 24 գործ 27 անձի վերաբերյալ: Դատարաններում քննված 10 քրեական գործով դատապարտվել է 10 անձ, 4 քրեական գործով դատաքննությունը շարունակվում է, միայն մեկ քրեական գործով անցնում է 8 մեղադրյալ, մեղադրանքը պաշտպանում է վարչության ավագ դատախազ Ա.Մարուխյանը:
Արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ ընդամենը 8 դեպքով /5810-5802/:
Ինչպես ընդհանուր, այնպես էլ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում մեծ տեսակարար կշիռ են կազմում անձնական գույքի հափշտակությունները: Բացահայտման ցուցանիշը հանրապետությունում նվազել է 2,1%-ով` կազմելով 72,1%: Իսկ Երևան քաղաքում այդ ցուցանիշը բարելավվել է 3,7%-ով: Ի տարբերություն նախորդ տարվա` 153-ով աճել են բնակարանային գողությունները։ Բնակարանային գողության դեպքերի կանխարգելման առումով անելիք ունեն ինչպես ոստիկանության տարածքային բաժինները, այնպես էլ պետական պահպանության գլխավոր վարչությունը:
161 դեպքով աճել են նաեւ խարդախության դեպքերը, 10-ով` կողոպուտի: Որպես դրական ցուցանիշ` 43-ով` ավազակային հարձակման դեպքերը:
Արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների նվազում 342-ով կամ 30,7%-ով /770-1112/:
Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից դատավարական ղեկավարում է իրականացվել 718 նյութի /951/ և 155 քրեական գործի նկատմամբ /143/:
Այդ գործերից 119-ը քննել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունը, իսկ 36-ը` ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական վարչությունը: Նշված քրեական գործերից 87-ի նախաքննությունը ավարտվել է, որոնցից 42-ը` 58 անձի նկատմամբ ուղարկվել է դատարան:
2012թ. ապրիլից վարչությունը, ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործերի և նախապատրաստվող նյութերի մասով պայմանավորված լիազորություններից զատ, միասնական, կենտրոնացված կարգով իրականացնում է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված վերոհիշյալ հանցագործությունների գործերով հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարումն ու դատախազական հսկողությունը: