Իրանը հույս ունի առաջիկայում սկսել Բուշերի ԱԷԿ-ի 2-րդ բլոկի շինարարությունը
12/02/2013 21:19

Իրանը հույս ունի առաջիկայում սկսել Բուշերի ԱԷԿ-ի 2-րդ բլոկի շինարարությունը

Իրանը հույս ունի, որ Ռուսաստանի հետ մոտ ժամանակներս կկարողանա կառուցել Բուշեր ատոմային էներգիայի կայանի երկրորդ բլոկը: Ինչպես հայտնում է itar-tass-ը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:

«Մենք համաձայնություն ունեինք այն մասին, որ ատոմային կայանի հզորությունը կազմելու է մոտ 5 հազար մեգավատ»,- նշել է Սալեհին՝ ավելացնելով, որ Բուշերի ԱԷԿ-ն աշխատում է 1000 մեգավատ հզորությամբ, մնացել է ևս 4000»:

Նախարարը հիշեցրել է, որ այսօր տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում փոխհամաձայնություն է ձեռք բերվել 1992 թվականի համաձայնագրի վերաբերյալ:

Նշենք, որ Բուշեր քաղաքի մոտ ատոմային էլեկտրակայանի շինարարությունը սկսվել էր 1975 թվականին: Այդ ժամանակ ԱԷԿ շինարարությամբ զբաղվում էր արևմտագերմանական ընկերությունը: Սակայն 1980 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը միացավ Իրանի Իսլամական Հանարպետության դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, որի արդյունքում շինարարությունը դադարեցվեց:

1992 թվականի օգոստոսի 24-ին ՌԴ կառավարությունը և Իրանը կնքել էին ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության համաձայնագիր, իսկ հաջորդ օրն արդեն կողմեր պայմանավորվածություն էին ձեռք բերել Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունը շարունակելու վերաբերյալ: 1995 թվականի հունվարին ստորագրվել էր կայանի առաջին էներգաբլոկի կառուցման պայմանագիրը, որը 2012 թվականին օգոստոսին այն գործարկվել է ամբողջական հզորությամբ: 

Իրանը հույս ունի առաջիկայում սկսել Բուշերի ԱԷԿ-ի 2-րդ բլոկի շինարարությունը