Քննարկվել է հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հարցը
12/02/2013 20:55

Քննարկվել է հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հարցը

Փետրվարի 12-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի Նախագահների վերջին երկու տարիների փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ փոխշահավետ համագործակցությունը՝ մասնավորապես զբոսաշրջության ոլորտում խրախուսելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկվել է նաև Լիբանանի հայաբնակ Այնճար բնակավայրում հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորության հարցը: Ուրվագծվել է կողմերի անմիջական մասնակցության և աշխատանքների համակարգման մեխանիզմը:

Նախարար Ֆադի Աբուդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու փառատոնի անցկացման հետ առնչվող հարցերում: Բարձր գնահատելով երկկողմ քաղաքական և մշակութային հարաբերությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ փառատոնը կնպաստի հայ-լիբանանյան բարեկամության ամրպանդմանն ու խորացմանը:

 

Քննարկվել է հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հարցը