Առողջապահության նախարարությունում քննարկվել է նորածնային առողջության հարցը
12/02/2013 20:22

Առողջապահության նախարարությունում քննարկվել է նորածնային առողջության հարցը

Այսօր առողջապահության նախարարությունում քննարկվել են մոր և մանկան առողջապահական ոլորտի նորածնային սկրինինգ ծրագրերը: Այս մասին հաղորդում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: 

Երեխաների բուժօգնության կազմակերպումն առողջապահության համակարգի առանցքային ոլորտներից մեկն է և կարևոր դեր ունի նրանց առողջության պահպանման ու հիվանդների բուժօգնության արդյունավետ ելքերի, մասնավորապես մահացության նվազեցման գործընթացում:

Հատկապես կարևորվում են հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրերը: Վերջիններս հաճախ հնարավորություն են տալիս ախտորոշելու այնպիսի հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնց զարգացումը մեծ մասամբ բերում է հաշմանդամության, երբեմն էլ մահվան:

Այս ծրագրերը կոչվում են սկրինինգային, թիրախային որոշակի խմբերում կիրառվում են մասսայական, միտված են հիվանդությունների վաղ հայտնաբերմանն, ու վաղ միջամտության շնորհիվ կարող են կանխվել դրանց ծանր ընթացքով զարգացումը:

Աշխարհում տարածում ունեն հատկապես նորածնային սկրինինգները, որոնք ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հիվանդության բուժումը կամ ախտաբանական վիճակի շտկումը։ Դրա արդյունքում ծանր հետևանքներ կարող են չզարգանալ և երեխան կարող է մեծանալ գործնականում առողջ:
 

Առողջապահության նախարարությունում քննարկվել է նորածնային առողջության հարցը