.jpg)
Հայրիկյանը շեշտակի հարվածով գրավեց իր իսկ դարպասը
Հայրիկյանի օրինակը դասական օրինակ է ինքնաոչնչացման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը. «Նրա 24 ժամյա այդ դիմում եմ-չեմ դիմում պահվածքից հետո ես կարող եմ ասել, որ այն 17 տարիները, որ Հայրիկյանը բանտում է անցկացրել, անցկացրել է որպես սովորական կալանավոր: Հայրիկյանը շեշտակի հարվածով գրավեց իր իսկ դարպասը»:
Անդրադառնալով Հայրիկյանի դեմ կատարված մահաձորփին` Թովմասյանն ասաց. «Դե մահափորձի մասին մի բան կա ասելու. երկու հոգով եկան, մաուզերը բռնեցին՝ ռագատկայով խփեցին»:
Կոմկուսի առաջին քարտուղարն անդրադարձավ նաև ներքաղաքական իրավիճակին, ասելով որ նախագահի ինստիտուտն այսօր այնքան է էժանացել, որ ով վեր է կենում ուզում է նախագահ դառնալ: Թովմասյանի կարծիքով՝ ընդդիմադիր 3 թեկնածուների միավորումը երբեք տեղի չի ունենա միայն մի պատճառով՝ մեծամտության:
Վերջում Թովմասյանն ավելացրեց, որ ընտրություններից առաջ էլ ասել է՝ Կոմկուսը պատրսատ է սատարել այն ուժին, որը կբավարարի հետևյալ երկու պահանջները՝ կխոստովանի, որ 90 թվականից սկսած երկրում տեղի են ունեցել քաղաքական ու տնտեսական հանցագործություններ և երկրորդ՝ կոմկուսը պատրստ է սատարել նրան, ով կազգայնացնի բոլոր ռազմավարական ճյուղերը՝ օգտակար հանածոները, անտառները և այլն: