.jpg)
Բոլոր ճանապարհները բաց են, Սելիմի լեռնանցքում՝ մերկասառույց
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Սպիտակում, Ախուրյանում, Աշոցքում, Մարալիկում, Արթիկում, Սևանում, Կոտայքում, Հրազդանում,Արարատում, Վայքում, Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: