Ս. Սարգսյան. Որոշ թեկնածուների տված խոստումները վստահություն չեն ներշնչում
12/02/2013 20:39

Ս. Սարգսյան. Որոշ թեկնածուների տված խոստումները վստահություն չեն ներշնչում

«Բարի չցանկացողները փորձում են ամեն կերպ վատաբանել, տարօրինակ փաստարկներ ներկայացնել: Ասում են, թե դահլիճ ենք հրավիրում մեզ համար ցանկալի մարդկանց: Ինչո՞ւ են մեղադրում, որ հարցերը պատրաստված են, կամ մարդիկ հարց տալուց կմկմում են: Մեր հանդիպումների մասնակցող անձանց մի մասը չունի համապատասխան կրթություն, ինչ է, նրանք հարցեր տալու իրավունք չունե՞ն»,- այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով այն հայտարարություներին, թե իբր իր ելույթները գրվում են իր աշխատակիցների կողմից, թեկնածուն պատասխանեց, որ լսարան հարգող ցանկացած մարդ ունի թիմ, որն էլ աշխատում է իր համար: «Ցանկացած մարդ կարող է խոսել առանց թղթի, բայց թուղթ ունենալը հարգանք է սեփական ժողովրիդի նկատմամբ: Այդ թղթերի վրա ամբողջ թիմն է աշխատել: Բոլոր երկրներում է այդպես, իսկ ովքեր ջատագով են հռետորական բարձր արվեստի, միայն հարգանք ունեմ, սակայն բոլորը պետք է ձգտեն, բայց միայն այդ արվեստով չզբաղվեն, որ նույնիսկ տասներորդ դասարանցին, երբ հաշվի այդ անձի ներկայացրած թվերը, չտեսնի, որ դրանք իրար հակասում են: Ես դա ասում եմ ոչ թե մեկին փնովելու կամ ինձ արդարացնելու համար, այլ որպեսզի մեզ մոտ ձևավորվի քաղաքական մշակույթ, որպեսզի մեր քաղաքական գործընթացները կոռեկտ լինեն, որ որևէ ընտրություն չլինի կենաց և մահու պայքար: Մեզանից յուրարքանչյուրն ընտրվում է, որ կյանքի գլխավոր գործը հետո անի», - ասաց նա:

 

Ս. Սարգսյան. Որոշ թեկնածուների տված խոստումները վստահություն չեն ներշնչում