Ս. Սարգսյան. Եթե վտանգ առկա լինի, ապա առաջին ուղևորը, անկասկած, հենց ես եմ
12/02/2013 21:24

Ս. Սարգսյան. Եթե վտանգ առկա լինի, ապա առաջին ուղևորը, անկասկած, հենց ես եմ

«Օդանավակայանը շահագործվելու է, և այստեղ որևէ կասկած չի կարող լինել: Իսկ բոլոր այն պատճառաբանությունները, թե այն օգտագործվելու է բացառապես ռազմական նպատակներով, հեքիաթներ են»,- այսօր Աջափնյակ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին, արդյոք հնարավո՞ր է իրեն էլ ընդգրկեն Երևան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորների կազմում:

«Պարզ է, որ ադրբեջանցիները այս խոսակցություններով փորձում են ցույց տալ, թե իրենք են Արցախի տերը: Խնդիրը տեխնիկական է, ինքնաթիռը շուտով կլինի, և մենք մեր գործը կանենք, իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է լինելու այդ օդանավի առաջին ուղևորը, ապա եթե վտանգ առկա լինի, ապա առաջին ուղևորը, անկասկած, հենց ես եմ լինելու»,- ասաց Սերժ Սարգսյանը: 

Ս. Սարգսյան. Եթե վտանգ առկա լինի, ապա առաջին ուղևորը, անկասկած, հենց ես եմ