Ս. Սարգսյան. Կմեկնարկի վարկային ծրագիր՝ զինծառայողների, ոստիկանների համար
12/02/2013 20:28

Ս. Սարգսյան. Կմեկնարկի վարկային ծրագիր՝ զինծառայողների, ոստիկանների համար

«Մարտի սկզբներից մեկնարկելու է վարկային մի նոր ծրագիր՝ այս անգամ զինծառայողներին, ոստիկաններին և ԱԱԾ աշխատակիցներին աջակցելու համար»,- Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ուսանողներին վարկավորելու գործընթացը կշարունակվի. «ուսման հոգսն արդեն դուրս է գալիս ծնողների պարտականությունների շրջանակներից»:

«Դա կլինի սպառողների սուբսիդավորման ծրագիր՝ կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար: Այդ կատեգորիայի ծառայողներին տրամադվելու են վարկեր, իսկ սուբսիդավորման տոկոսները լինելու են՝ 9 կամ 10 տոկոս՝ 7 տարի մարման ժամկետով: Հուսով եմ, որ նման քայլերի շնորհիվ նրանց տնտեսական վիճակը որոշակի կբարելավվի», - ասաց Ս. Սարգսյանը: 

 

Ս. Սարգսյան. Կմեկնարկի վարկային ծրագիր՝ զինծառայողների, ոստիկանների համար