.jpg)
«Շիրակը» վաղը կխաղա ռումինական «Վիտորուլ Կոնստանտայի» հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 11-ին Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային թիմը Երևան-Անթալիա ուղիղ չվերթով մեկնել է Թուրքիա` անցկացնելու երրորդ ուսումնամարզական հավաքը:
Երեկոյան գյումրեցիներն անցկացրեցին այս տարվա առաջին մարզումը բնական խոտածածկի վրա:
Հիշեցնենք, որ «Շիրակն» իր առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի փետրվարի 13-ին՝ մրցելով ռումինական «Վիտորուլ Կոնստանտա» թիմի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: