.jpg)
Վաղը կմեկնարկի «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը
Վաղը` փետրվարի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի կոչվող այս միջոցառման հիմանանպատակն է ժամանակակից երիտասարդության շրջանակներում իրական արվեստի` մասնավորապես բարձրաճաշակ երաժշտության տարածումը:
«Ուսանողական ֆիլհարմոնիայի» բացման հանդիսավոր արարողությանը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Երեկոյի ընթացքում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Կոմիտաս/Սարգիս Ասլամազյանի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ռուբեն Ալթունյանի և Ջակոմո Պուչինի ստեղծագործություններից: