.jpg)
Տնտեսագետ. 8 թեկնածուներից միայն 3 թեկնածու ունեն տնտեսական ծրագիր
Այսօր նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի տնտեսական բլոկը մեկնաբանեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նա նշեց, որ 8 թեկնածուներից միայն 3-ի մոտ է ներկայացված ոչ միայն տնտեսական, այլ ընդհանրապես ծրագիր. «Ասելիքը բոլոր 3-ի մոտ հստակ է»:
Բանախոսի դիտարկմամբ, 3 թեկնածուներն էլ հատուկ ուշադրություն են դարձրել սոցիալական վիճակին, չեն շրջանցել աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացումը: Անդրադարձ կա սոցիալական վիճակին, կենսամակարդակի բարձրացմանը. 3 թեկածուների մոտ անդրադարձ կա գյուղին և գյուղատնտեսության զարգացմանը: Տնտեսագետը հիշեցրեց, որ գյուղատնտեսության մեջ զբաղված են Հայաստանի աշխատունակ մասի գրեթե կեսը:
Թ. Մանասերյանի խոսքով, 3 թեկնածուներն էլ անդրադարձել են ստվերայնությանը` հատկապես ընդդիմադիր կեցվածք ունեցող թեկնածուների` Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերում և ինչպես պայքարել ստվերի կրճատման դեմ:
Թեկնածուների տնտեսական բլոկում ընդհանրություններից բացի, տնտեսագետի մեկնաբանմամբ, կան նաև հակասություններ: