Նոր արագաչափեր են տեղադրվելու
12/02/2013 20:12

Նոր արագաչափեր են տեղադրվելու

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես. 2013 թվականի փետրվարի 18-ից գործարկվելու են «Մ-5 Երևան- Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 32.3-րդ կմ հատվածում (Ակնալիճ գյուղի վարչական տարածք)` Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք և Արմավիր քաղաքից դեպի Երևան քաղաք ուղղությունների վրա նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Նոր արագաչափեր են տեղադրվելու