Զգուշացում. Շրջաններ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
12/02/2013 10:44

Զգուշացում. Շրջաններ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Այսօր հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Ուշադրություն. օրվա 2-րդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում են առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով: Հնարավոր է քամի 18-22մ/վրկ, տեղ-տեղ սաստիկ բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց, տեղ-տեղ` դժվարանցանելիություն: Հաշվի առնելով սպասվող բարդ եղանակային պայմանները, խորհուրդ է տրվում շրջաններ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: 

Ըստ Meteo-tv.am կայքի՝ փետրվարի 12-ին Երևանում պարբերաբար սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի, բարձրադիր մասերում նաև ձյան տեսքով: Երեկոյան հնարավոր են մեծ քանակությամբ տեղումներ: Հնարավոր է նաև մառախուղ, ցածր տեսանելիություն, քամի և մերկասառույց:

Գիշերը սպասվում է -1+1, ցերեկը +4+6, երեկոյան +1+3 աստիճան տաքություն:
 

Զգուշացում. Շրջաններ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում