.jpg)
Արքայազն Ուիլյամն և իր կինը «պատերազմ» են հայտարարել թագուհուն
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում կոնֆլիկտ է ծագել: Այս մասին է հաղորդում «НТВ» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Քեմբրիջի դքսուհին և նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, ցանկանում են իրենց դստերն անվանել Դիանա՝ թագաժառանգի հանգուցյալ մոր պատվին։ Սակայն դրան դեմ է Էլիզաբեթ 2-րդ թագուհին։
Թագուհին իրավունք ունի հաստատել կամ չհաստատել թագավորական ժառանգների անունները։ Նրա որոշումն իրական ընտանեկան թշնամանք է առաջացրել։
Ուիլյամն աջակցության համար դիմել է հորը, սակայն արքայազն Չարլզը նշել է, որ չի մասնակցի ընտանեկան այդ վեճին։
Չարլզը գիտակցում է, որ իր որդին հարգում է մոր հիշատակը, սակայն ասել է, որ թագուհին երբեք չի փոխում իր որոշումները։