.jpg)
13/02/2013 19:47
ՀԱԿ-ում քննարկել են կուսակցականացման հետ կապված հարցեր
Այսօր կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ:
ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ստեղծման կոնտեքստում Հայ Ազգային Կոնգրես դաշինքի գործունեության հետ կապված հարցեր:
Որոշվել է վերսկսել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստերի անցկացումը և դաշինքի ապագա ձևաչափի քննարկումը կուսակցության ձևավորման ավարտից հետո: