.jpg)
81 մարդ ցանկանում է դառնալ ՀԱԿ կուսակցության անդամ
Նորաստեղծ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը անդամակցելու ցանկություն է հայտնել արդեն 81 քաղաքացի:
Ստորագրահավաքը նախաձեռնել է «Ազատության հրապարակ» քաղաքացիական նախաձեռնությունը, տեղի է ունեցել Սարյան պուրակում:
«Անդամակցելով այս խմբին՝ մենք ողջունում ենք նախաձեռնող խմբի հայտարարությունը և հայտնում, որ կիսելով ստեղծվելիք կուսակցության գաղափարախոսությունը՝ պատրաստ ենք դառնալ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ և մասնակցել նրա ձևավորման աշխատանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ: