Անդրիաս Ղուկասյանը կշարունակի հացադուլը մինչև փետրվարի 18-ը
13/02/2013 12:29

Անդրիաս Ղուկասյանը կշարունակի հացադուլը մինչև փետրվարի 18-ը

«Անդրիաս Ղուկասյանի որոշումը նույնն է. նա չի տեղափոխվի հիվանդանոց, երևի կշարունակի հացադուլը մինչև փետրվարի 19-ը ներառյալ, սակայն մինչև ընտրությունների ավարտը անպայման կշարունակի հացադուլը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, հացադուլը կարող է դադարեցվել այն դեպքում, եթե առոջության համար անելանելի վիճակ ստեղծվի:Առողջական վիճակը նորմալ է, թեև շեղումներ կան, որոնք, սակայն իր կյանքին վտանգ չեն ներկայացնում, սակայն այժմ լրագրողների հետ հարաբերություները ավելի կսահմանափակվեն, քանի որ հացադուլի 24-րդ օրն է»,-ասաց Ա.Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ  Անդրիաս Ղուկասյանը գտնվում է իր և շտապօգնության բժիշկների հսկողության տակ: «Բժիշկները այցելում են նրան, չափում են ճնշումը, 80-60 է ցույց տալիս, մեր բժիշկներն են չափում` 110-70 է ցույց տալիս, ինչը դառնում է պատճառ, որ սկսում ենք չվստահել նրանց»,-ասաց Ա. Գրիգորյանը: 

Այս պահին տարբեր քաղաքացիներ, կուսակցության ներկայացուցիչներ են այցելում Ա.Ղուկասյանին, ասում, որ ողջունում են նրա քայլը, առաջարկում միանալ, իսկ միջազգային կազմակերպություններից այց չի եղել.«ԱՄՆ դեսպանատնից են այցելել, Ա. Ղուկասյանը հայտնեց իր մոտեցումը, որ սա ներքին պայքար է, և նրանցից որևէ մեկը չպետք է այցելի իրեն»: 

Անդրադառնալով իրենց հետագա քայլերին, շտաբի համակարգողը նշեց, որ հիմա քննարկում են փետրվարի 18-ից հետո իրենց հետագա քայլերը, որոնք պետք է ամբողջացվեն ընտրություններից հետո: 

Անդրիաս Ղուկասյանը կշարունակի հացադուլը մինչև փետրվարի 18-ը