.jpg)
The Independent-ն ու The Washington Post-ը` «Քարե երազների» հեղինակի մասին
Միջազգային մամուլն անդրադարձել է «Քարե երազներ» գրքի հեղինակ, ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին ու նրա նկատմամբ Ադրբեջանում իրականացվող հալածանքներին:
«The Independent» պարբերականը` «Բերեք ինձ Աքրամ Այլիսլիի ականջը: Քաղաքական գործիչը առաջարկում է £8.000` (12.000 դոլար) գրողի վրա հարձակման համար» խորագրի ներքո գրում է. «Ադրբեջանում քաղաքական գործիչը կանխիկ պարգև է առաջարկում նրան, ով կկտրի գրողի ականջը: Վերջինս ատելության քարոզարշավի թիրախ է դարձել ավտորիտար պետության կառավարության կողմից, որոնք փորձում են դրանով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից»:
«Գիրքը նախատեսված է ադրբեջանցիների և հայերի հաշտեցման համար: Ես դա գիտակցում էի, որ այն հակասություններով լի է, սակայն ես մեկ րոպե անգամ չեմ մտածել, որ պետական մակարդակով նման հսկայական արշավ կլինի իմ դեմ»,- նշել է Այլիսլիին՝ «The independent»-ի հետ զրույցում:
«Գրողի դեմ արշավը սկսվեց արտասովոր քաղաքացիական ակցիաներից հետո, քանի որ Ադրբեջանի նախագահ Ալիևը այս տարի պատրաստվում է վերընտրվել»,-գրում է «The independent»-ը:
«The Washington Post»-ը` «Ադրբեջանը շրջվել է սեփական, հայամետ գրողի դեմ» խորագրի ներքո գրում է. «Ադրբեջանի ջանքերին` փորձել իրեն դրսևորել որպես առաջադեմ և Արևմտյան կողմնորոշում ունեցող պետությունը, վնաս է հասցրել իշխանամետ կուսակցության ղեկավարի այն հայտարարությունը, թե կվճարի 12.700 դոլար նրան, ով կկտրի 75 –ամյա գրողի ականջը:
Գրող Աքրամ Այլիսլիի մեղքը կայանում է նրանում, որ նա գրել է «Քարե երազներ» վեպը: Վեպում համակրանք է արտահայտվում հայերի հանդեպ և պատմում ադրբեջանցիների վայրագությունների մասին: Այլիսլիի դժբախտությունը կայանում է նրանում, որ նա իր գիրքը հրապարակել է Ռուսաստանում այն ժամանակ, երբ Ադրբեջանում հրահրում են հակահայկական քարոզչություն:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ականջ կտրելը դա հանցագործություն է և որ կհետաքննի այն:
Անտագոնիզմը բարձր է և Այլիսլին դժվար իրավիճակում է հայտնվել այն դեպքում, երբ Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում ռազմական սարքավորումներ ձեռք բերելու համար, իսկ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի` ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը ձախողվում են:
Շփման գծի երկայնքով կրակոցները դարձել են սովորական: Ռազմավարական և Միջազգային ուսումնասիրությունների գիտաշխատող Վայն Մերին նշել էր, որ Լեռնային Ղարաբաղը նախապատերազմական վիճակում է:
Այլիսլին իր վեպում «հարձակում է գործել» նաև հայր և որդի Ալիևների վրա` նկարագրելով նրանց վարչակարգերում առկա վայրագություններն ու կաշառակերությունը»,- գրում է ««The Washington Post»-ը: