Արցախի նախագահն ընդունել է ռուսաստանաբնակ բարերարների
13/02/2013 19:30

Արցախի նախագահն ընդունել է ռուսաստանաբնակ բարերարների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին հայրենիքին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ հավելելով, որ նրանց կողմից կատարվող աշխատանքը նպաստում է Վաղուհաս գյուղի և Մարտակերտի շրջանի
սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հոգևոր ոլորտների զարգացմանը:

Քննարկվել են նաև մի շարք նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
 

Արցախի նախագահն ընդունել է ռուսաստանաբնակ բարերարների