Խորտակվող նավի 4200 ուղևորները ծեծում են իրար ուտելիքի համար
13/02/2013 18:44

Խորտակվող նավի 4200 ուղևորները ծեծում են իրար ուտելիքի համար

Հսկա Carnival Triumph ուղևորատար նավը, որի վրա գտնվում է 4200 մարդ, 3 օր շարունակ Մեքսիկական ծոցում դանդաղ շարժվում է ջրի հոսանքին համընթաց: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:

Նավի վրա չկա տաք ջուր և էլեկտրականություն, չեն աշխատում զուգարանները: Սնունդի համար մարդիկ մի քանի ժամ շարունակ հերթ են կանգնում, որոշ մարդիկ  ինքնատիրապետումը կորցրել են: Հարազատներին նրանք հեռախոսով պատմել են, որ ստիպված են կռվել ամեն մի կտոր ուտելիքի համար: 

Ավելի վաղ հաղորդվել է, որ փետրվարի 10-ին ամերիկյան նավի վրա հրդեհ է եղել, որի պատճառով նավի շարժիչները վնասվել են, շարքից դուրս է եկել նաև նավի կենսապահպանման համակարգը: 


 

Խորտակվող նավի 4200 ուղևորները ծեծում են իրար ուտելիքի համար