Հայ օրենքով գողերը. Էդուարդ Ասատրյան`Էդիկ Օսետրինա (Տեսանյութ)
13/02/2013 20:34

Հայ օրենքով գողերը. Էդուարդ Ասատրյան`Էդիկ Օսետրինա (Տեսանյութ)

Ծնունդով Թբիլիսիից Էդուարդ Ասատրյանը առաջին անգամ ազատազրկման է դատապարտվել գողության համար դեռևս երիտասարդ տարիքում:

Այդ տարիներին նրան տվել են 2 մականուն` Էդիկ Թիֆլիսկի և Էդիկ Օսետրինա. վերջին մականունը պայմանավորված է նրա ազգանունով` Ասատրյան, ինչպես նաև` կան վարկածներ, որ Ասատրյանը երիտասարդ տարիներին զբաղվել է թանկարժեք ձկնատեսակների մաքսանենգությամբ:

Էդիկ Թիֆլիսկին բազմաթիվ անգամ ձերբակալվել է սպանությունների, առևանգումների և այլ մեղադրանքներով:
Ձերբակալություններից մեկի ժամանակ նա փորձել է դիմադրություն ցուցաբերել իրավապահներին, սակայն ձեռքից վիրավորվել է:

Ասատրյանը, չնայած երիտասարդ տարիքին` նա 45 տարեկան է, կարողացել է ձեռք բերել բավականին մեծ հեղինակություն քրեական աշխարհում, քանի որ հետևել է այդ շրջանակներում գործող հին ավանդույթներին:

Մասնավորապես, գտնվելով ազատազրկման վայրերում, հրաժարվել է աշխատել և չի համագործակցել բանտի աշխատակազմի հետ:

Օսետրինան համարվում է Մոսկվայի քրեական աշխարհի ֆինանսիստը և Դեդ Հասանի մերձավորներից մեկը:

Նշվում է, որ Էդուարդ Ասատրյանի որդին` Սերգեյ Ասատրյանը, ով Ռուսաստանի քաղաքացի է, նույնպես քրեական հեղինակություն է` Օսետրինա կրտսեր կամ Սերյոժա Բենթլի մականունով: