Օրենք սերմերի մասին. Գյուղնախարարությունն իրեն է պաշտպանում
13/02/2013 18:25

Օրենք սերմերի մասին. Գյուղնախարարությունն իրեն է պաշտպանում

2005 թ. ընդունվել է «Սերմերի մասին» օրենքը, որը դեռևս փոփոխությունների չի ենթարկվել: 2012 թ.-ի գյուղոլորտի պատասխաանտուների կողմից առաջարկվում էին փոփոխություններ, որոնք գյուղնախարարությունը մեկնաբանում էր նախ բյուրոկրատական քաշքշուկից խուսափելու ցանկությամբ, մյուս կողմից նրանով, որ օրենքի որոշ դրույթներ չեն պահպանվում, և երկիր են ներմուծվում չգրանցված, չփորձարկված սերմեր:

Գարուն է գալիս, և նոր սերմերի, սորտերի հարցը դառնում է օրապահանջ, ինչպե՞ս խուսափել չփորձարկված կամ վատորակ սերմերից:

Նշենք, որ «Սեմերի մասին» օրենքով նախատեսվում է, որ երկրի ներմուծվող սերմերը պետք է երկու տարվա սորտափորձարկում անցած լինեն, իսկ նոր փոփոխություններով սահմանվում է, որ սորտափորձարկումը պետք է լինի կամավորության հիմունքներով:

Օրենքի նոր դրույթի դրական և բացասական կողմերը Aysor.am-ը քննարկել է  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ զրույցում:

Փոխնախարարը նշեց, որ երկու տարվա սորտափորձարկման դրույթի բացակայությունը հնարավորություն կտա դաշտը ազատականացնել, ու սերմեր ներկրողները ժամանակ չեն ծախսի նոր սերմերի փորձարկումների վրա, թեև ներկրելով նոր տեսակները՝  սուբյեկտներն իրենց գործընկերներին որոշակի քանակով սերմեր են տալիս փորձարկման համար: Փորձարկում անցնելուց հետո, սերմերը կմտնեն շրջանառության մեջ, ներկրողները ևս կարող են ավելի մեծ քանակով արդեն փորձարկված սերմեր ներկրել. կստացվի, որ ազատականացնելով շուկան՝ ո՛չ գյուղացին, ո՛չ էլ սերմեր ներկրողները չեն տուժում:

Գ. Պետրոսյանը նաև վստահեցրեց, որ անցել են այն ժամանակենրը, երբ հնարավոր է գյուղացուն խաբել ամերիկյան գեղեցիկ փաթեթավորմամբ. Մարդիկ ցանկանում են փորձված սերմեր ձեռք բերել:

Նա նաև փոփոխությունները դիտարկեց ժամանակի սղության կտրվածքով, քանի որ «ամեն վայրկյան նոր սորտեր են ծնվում, նոր հիբրիդներ են առաջնում, մի տեղ արդեն այդ սերմերը փորձարկում են անցնում, շրջանառության մեջ են մտնում»:

Իսկ ոչ որակյալ սերմերի ներկարկման հավանականությունը այսպես, թե այնպես կա. որպես միջոց՝ առաջարկվում է նման դեպքում դիմել դատարան` վերականգնել խախտված իրավունքները:

Բացի այդ, սերմեր իրացնողը պետք է համապատասխան փաստաթղթեր ունենա` թե ինչ սերմ է, ինչ ծագում ունի, սերմեր գնողն էլ պետք է այդ սերմի ծագման վերաբերյալ պահանջները ներկայացնի:

Նշենք, որ հաճախ է լինում, որ եվրոպական որևէ երկրի անվան տակ, ներկրվում են թուրքական սորտեր, երբեմն հողօգտագործողներին դնել խիստ տհաճ իրավիճակում. տնկում են մի ակնկալիք, ստանում` բոլորովին այլը:

Նախարարությունն ակնկալում է օրենքից որոշակի փոփոխություններ` սերմերի և սերմեր օգտագործողների պաշտպանության ապահովության բարձրացման համար. «Երբեմն լինում է, որ ներկրողներին էլ են խաբում, սակայն կամաց-կամաց իրավիճակը կարգավորվում է»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Սերմերի գործակալությանը, ապա փոխնախարարը նշեց, որ կենտրոնը իր գործունեությունը շարունակում է, իրականացվում են սորտափորձարկումներ: Այժմ նախարարությունը համագործակցում է շատ երկրների համապատասխան կենտրոնների հետ, ստանում փորձանմուշներ, կատարվում է նմուշների փոխանակություն, գրանցվում են նոր սորտեր:

«Օրենքը դեռ կմշակվի. այնպես կանենք, որ գյուղացուն թյուրիմացության մեջ չգցեն»,- շեշտեց փոխնախարարը:

Հարկ է նշել, որ բացի հողօգտագործողների, սերմեր ներկորղների, շուկայի շահերը պաշտպանելուց, նախարարությունը նաև խնդիր ունի Ռուսաստանից ներկրված ցորենի չփորձարկված սերմերի ներկրումն արդարանցելու հետ: Ներկրված ցորենի սորտերը չանցնելով սորտափորձարկում` բաժանվեցին գյուղացիներին: 

Նախորդող հրապարակումներ՝ Գյուղացին ցորեն ստանա-չստանա` պետք է պետությանը վճարի

Գյուղոլորտի աճը` եղանակային պայմաններով

Էլիտար ցորենի անհավանական արկածները` միայն Հայաստանում

Օրենք սերմերի մասին. Գյուղնախարարությունն իրեն է պաշտպանում