.jpg)
Վիրավորված զինվորի կյանքին վտանգ չի սպառնում
Հակառակորդը երեկ երեկոյան ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում նորից խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կրակահերթերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են մինչ ուշ գիշեր: Գյուղերի բնակիչների շրջանում վիրավորներ և զոհեր բարեբախտաբար չկան: ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրավիճակը ՀՀ զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է: Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար:
Այս մասին ասված է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում: