.jpg)
Լավագույն մետրոպոլիտենների տասնյակը բացում է Լոնդոնի մետրոն (Տեսանյութ)
Virgin Vacations զբոսաշրջային ընկերությունը հրապարակել է աշխարհի լավագույն մետրոպոլիտենների տասնյակը, որը գլխավորում է բրիտանական հնագույն London Tube-ը:
Լոնդոնյան մետրոն Եվրոպայի ամենամեծ մետրոն է, որը գործում է 1863 թ.-ից: Յուրաքանչյուր տարի մետրոն տեղափոխում է 976 միլիոն ուղևոր:
2-րդ տեղն է զբաղեցնում փարիզյան մետրոն, որը գործում է 1900 թ.-ից, իսկ երկարությունը կազմում է 215 կիլոմետր:
Լավագույն մետրոների եռյակում է հայտնվել Մոսկվայի մետրոն, որը աշխարհում ամենամեծ և ամենաարագ մետրոններից է և յուրաքանչյուր տարի տեղափոխում է 3,2 միլիարդ ուղևոր:
Լավագույների ցուցակում են հայտնվել նաև Իսպանիայի, ճապոնիայի, Հարավային Կորեայի, Նյու Յորքի, Մոնրեալի, Պեկինի և Հոնկոնգի մետրոպոլիտենները: