17:45-ի դրությամբ հանրապետության ճանապարհները բաց են
13/02/2013 18:36

17:45-ի դրությամբ հանրապետության ճանապարհները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է., որ այսօր ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 

17:45-ի դրությամբ հանրապետության ճանապարհները բաց են