Նեյմարը հաստատել է դերասանուհու հետ սիրավեպի փաստը
13/02/2013 20:59

Նեյմարը հաստատել է դերասանուհու հետ սիրավեպի փաստը

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Սանթոսի» հարձակվող Նեյմարը հանդիպում է բրազիլական «Salve Jorge» սերիալի աստղ Բրունա Մարկեսինեի հետ: Մի քանի ամիս շարունակ մամուլում շրջանառվում էին այս զույգի սիրավեպի մասին լուրերը, որը և հաստատել է Նեյմարը:

«Մենք միասին ենք և մենք երջանիկ ենք»,- լրագրողների հարցին հակիրճ պատասխանել է բրազիլացին:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ կայացած խաղի ժամանակ դերասանուհին շատ կրքոտ էր երկրպագել Նեյմարին, ինչն էլ չէր վրիպել ԶԼՄ-ների ամենատես աչքից: Բայց դրանից հետո Նեյմարը հայտարարել էր, թե չի հանդիպում Բրունայի հետ:

Նեյմարը հաստատել է դերասանուհու հետ սիրավեպի փաստը