.jpg)
Պեպե. «Այս զույգում ֆավորիտ չկա»
Հաշված ժամեր են մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպմանը: «Արքայական ակումբի» պաշտպան Պեպեն, ինչպես և բազմահազար երկրպագուներ, անհամբեր սպասում են այս դիմակայությանը: Պեպեն նշել է, որ «մանկունիանցիների» արգելքը հաղթահարելը բավական դժվար է, սակայն` հնարավոր: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Մանչեսթեր Յունայթեդն» անգլիական Պրեմիեր լիգայի առաջատարն է: Նրանք լավ մրցաշրջան են անցկացնում, սակայն «կարմիր սատանաների» արգելքը հաղթահարելը հնարավոր է: «Ռեալը» կարող է դուրս գալ քառորդ եզրափակիչ:
«Մանչեսթեր Սիթիի» հիմնական վտանգավոր ֆուտբոլիստներն Ուեյն Ռունին և Ռոբին վան Պերսին են: Այնուամենայնիվ, մենք գիտենք` ինչպես կանգնեցնել նրանց:
Այս զույգում ընդգծված ֆավորիտներ չկան: Յուրաքանչյուր խփված գոլը կարող է գլխիվայր շուռ տալ ամեն ինչ: Մեզ համար կարևոր է լավ և արդյունավետ խաղ ցուցադրել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, իսկ հետո հանգիստ սրտով մեկնել «Օլդ Տրաֆֆորդ»,- նշել է Պեպեն: