Ոստիկանությունը ստուգել է պետռեգիստրի տվյալների հավաստիությունը
13/02/2013 20:08

Ոստիկանությունը ստուգել է պետռեգիստրի տվյալների հավաստիությունը

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լինդա Էջվորսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփեցին բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ համատեղ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները:

Հանդիպման մասնակիցներն ամփոփվեցին Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի մատչելիության, ընտրացուցակներում առկա անճշտությունների շտկման ուղղությամբ արված աշխատանքները, այդ ուղղությամբ միջազգային ստանդարտներին համապատասխան չափորոշիչներ կիրառելու և հետագա համագործակցության ձևաչափերը:

Կողմերը բարձր գնահատեցին համագործակցությունը, քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս և հետագա քայլերի պատրաստակամություն հայտնեցին:


 

Ոստիկանությունը ստուգել է պետռեգիստրի տվյալների հավաստիությունը