Աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը գլխավորել է Քրիստի Ուոլթոնը
13/02/2013 20:15

Աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը գլխավորել է Քրիստի Ուոլթոնը

Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց 20-յակը, որը գլխավորում է Wal-Mart խանութների ցանցի սեփականատեր Քրիսթի Ուոլթոնը:

Քրիսթի Ուոլթոնը հանդիսանում է Wal-Mart ցանցի հանրահայտ հիմնադիր Սեմ Ուոլթոնի որդու` Ջոն Ուոլթոնի այրին:

Այդ կինը զբաղեցնում է Forbes-ի առաջին հորիզոնականը արդեն 7 տարի շարունակ:

2-րդ տեղն է զբաղեցրել Loreal ընկերության հիմնադիր Էժեն Շուելլերի միակ դուստրը` Լիլիան Բետանկուրը:

3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Wal-Mart-ի ևս մեկ սեփականատեր` Էլիս Ուոլթոնը:
 

Աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը գլխավորել է Քրիստի Ուոլթոնը