Սերժ Սարգսյանը Գավառում վառեց Տիառնընդառաջի կրակը
13/02/2013 17:55

Սերժ Սարգսյանը Գավառում վառեց Տիառնընդառաջի կրակը

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզ կատարած նախընտրական այցի ժամանակ Գավառ քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցեց Տիառնընդառաջի տոնակատարություններին: Նախագահի թեկնածուն այս եկեղեցում մասնակցեց 3 զույգի պսակադրության արարողությանը: 

Սերժ Սարգսյանը նորապսակներին մաղթեց երջանկություն և առողջություն: Հետո էլ տարոսիկներ վերցրեց իր թոռների համար:

Պսակադրության կարգից հետո Սարգսյանն անձամբ մասնակցեց Տիառնընդառաջի կրակը վառելու գործընթացին: