Աշխարհի լավագույն տանկերի TOP 10-յակը (Տեսանյութ)
13/02/2013 18:14

Աշխարհի լավագույն տանկերի TOP 10-յակը (Տեսանյութ)

Աշխարհի բոլոր ժամանակների լավագույն տանկը, ըստ փորձագետների, խորհրդային T-34 տանկն է, որի շնորհիվ հնարավոր եղավ հաղթանակ տանել 2-րդ համաշխարհային պատերազմում:

Այդ տարիներին ամսեկան արտադրվում էր 1000 այդպիսի տանկ, իսկ T-34-ը կարողանում էր զարգացնել 55 կմ/ժամ արագություն և զինված էր 76,2 միլիմետրանոց հրանոթով:

Արևմտյան փորձագետների կարծիքով, այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն տանկը ամերիկյան Abrams տանկն է, որը արտադրվել է 1983 թ.-ին և զարգացնում է 73 կմ/ժամ արագություն:

Հաջորդ հզորագույն տանկը գերմանական արտադրության «Տիգր» տանկերն են, որի արտադրությունը սկսվել էր 1942թ.-ին, իսկ արագությունը կազմում էր 37 կմ/ժամ:

Գերմանական տանկին իր հզորությամբ հաջորդում է անգլիական WW1 Tank-ը, որին հաջորդում են նույնպես անգլիական Centurion տանկը` 35 կմ/ժամ արագությամբ:

6-րդ տեղն է զբաղեցնում գերմանական Panzer տեսակի տանկը` 1938 թ.-ի արտադրության, որը զարգացնում է 40 կմ/ժամ արագություն և զինված է 79 մմ-ոց հրանոթով:

7-րդ հորիզոնականում անգլիական Challenger է, որը օգտագործվել է «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ և ոչ մի անգամ  չի խոցվել:

Հաջորդ հզոր տանկը խորհրդային արտադրության T-54 տանկն է, որից արտադրվել է 95.000 հատ: Տանկը զարգացնում է 55 կմ/ժամ արագություն և զինված է 100 մմ-ոց հրանոթով:

9-րդ հորիզոնականում է իսրայելական Merkava տանկը, որը առաջին անգամ արտադրվել է 1977 թ.-ին և զարգացնում է 55 կմ/ժամ արագություն և զինված է 120 մմ-ոց հրանոթով:

Top 10-ը եզրափակում է ամերիկյան M-4 Sherman տանկը, որն առաջին անգամ արտադրվել է 1942 թ.-ին և օգտագործվել Հյուսիսային Աֆրիկայում: Ընդհանուր առմամբ, արտադրվել է 48.000 այդպիսի տանկ: Այն զինված է 76 մմ-ոց հրանոթով: