Կեսօրից հետո արևային եղանակ կլինի
13/02/2013 09:11

Կեսօրից հետո արևային եղանակ կլինի

Այսօր տեղումնաբեր զանգվածը հետզհետե կհեռանա դեպի արևելք, օրվա 2-րդ կեսին արդեն տեղումներ կդիտվեն միայն Գեղարքունիքի հարավային հատվածում, Վայոց Ձորում և Սյունիքում: Այլ շրջաններում կեսօրից հետո կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ:

Օդի ջերմաստիճանը տարածքի մեծ մասում չի փոխվի, միայն հարավ-արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Հնարավոր է քամի 18-22մ/վրկ, տեղ-տեղ սաստիկ բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց, տեղ-տեղ, անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, դժվարանցանելիություն:

Հաշվի առնելով բարդ եղանակային պայմանները, խորհուրդ է տրվում շրջաններ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ըստ Meteo-tv.am կայքի՝ Երևանում սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և ձյան տեսքով: Առավոտյան տեղումները կդադարեն, օրվա ընթացքում կդիտվի առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ, տեղ-տեղ ցածր տեսանելիություն և մերկասառույց: 

Գիշերը սպասվում է 0+2, ցերեկը +3+5, երեկոյան +1+3 աստիճան տաքություն: 

Կեսօրից հետո արևային եղանակ կլինի