Ռուսաստանի ամենադաժան գաղութը. Ճերմակ կարապ
13/02/2013 20:52

Ռուսաստանի ամենադաժան գաղութը. Ճերմակ կարապ

Ճերմակ կարապ (Белый Лебедь) բանտը գտնվում է Ռուսաստանի Պերմի երկրամասի Սալիկամսկի շրջանում:

Բանտը գործում է 1938 թ.-ից, և այդ տարիներին բանտում պահվում էին հիմնականում քաղաքական բանտարկյալները:
1980-ական թթ.-ից բանտում պահվում են ամենահայտնի օրենքով գողերը և քրեական հեղինակությունները:

Գոյություն ունի բանտի անվանման մի քանի տարբերակ. Առաջին վարկածի համաձայն Ճերմակ կարապ անվանումը տրվել է գաղութի պատերի սպիտակ գույնի պատճառով, որոնք հիշեցնում են կարապի թևերի գույնը, իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ բանտարկյալները գաղութի տարածքում տեղից տեղ են անցնում 90 աստիճանով թեքված վիճակում`ձեռքերը հետ ուղղած և հիշեցնում են թռչող կարապների:

Բանտի տարածքում տեղադրված է նաև կարապի արձան:

Այստեղ պահվում են ամենադաժան մարդասպանները, որոնք դատապարտված են ցմահ ազատազրկման:
Այս պահին բանտում իրենց պատիժն են կրում մոտ 300 հանցագործներ, որոնք տարբեր հանցավոր խմբավորումների անդամներ են, մարդասպաններ, ահաբեկչության համար դատապարտվածներ:

Բանտի հայտնի «բնակիչներից» էին չեչեն ահաբեկիչների առաջնորդ Սալման Ռադուևը, ինչպես նաև՝ քրեական աշխարհի լեգենդներից մեկը համարվող Վասյա Բրիլիանտը:

Ճերմակ կարապի պատմության ողջ ընթացքում չի գրանցվել հաջող փախուստների և ոչ մի դեպք: Բանտի աշխատակից դառնալու համար ցանկացողները պետք է անցնեն հատուկ քննություն, քանի որ ընտրվում են լավագույները:

Ռուսաստանի ամենադաժան գաղութը. Ճերմակ կարապ