Ադրիանոն վերականգնվել է վնասվածքից
25/02/2013 20:32

Ադրիանոն վերականգնվել է վնասվածքից

«Բարսելոնի» պաշտպան Ադրիանոն վերականգնվել է ծնկատակի ջլի վնասվածքից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է «Գրանադայի» հետ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում և փոխարինվել է 38-րդ րոպեին: Բրազիլացին բաց է թողել «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը և ազգային առաջնության շրջանակներում «Սևիլիայի» հետ կայացած խաղը:

Երեքշաբթի «Բարսելոնն» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
 

Ադրիանոն վերականգնվել է վնասվածքից