Արամ Մանուկյան. «Ժառանգության» մոտ չկողմնորոշված վիճակ է
25/02/2013 22:45

Արամ Մանուկյան. «Ժառանգության» մոտ չկողմնորոշված վիճակ է

Պետք է կոնկրետ խնդիր դնել, սակայն այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտի իր քայլերի հաջորդականության մասին: Այն պահին, երբ հաստատվի, որ կոնկրետ հարց է դրված իշխանափոխության, մենք կկանգնենք նրանց կողքին: Այս մասին «Կենտրոն» Հ/Ը «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում հայտարարեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Պետք է ընդամենը մեկ նախադասություն՝  իշխանափոխություն, և ամեն բան իր տեղը կընկնի: Քաղաքական դաշտում էլ կան ուժեր, որ սպասում են դրան, սակայն դեռ նման բան չկա»,- ասաց Ա. Մանուկյանը:

Շարունակելով խոսքը՝ Ա. Մանուկյանն ասաց, որ ՀԱԿ-ն իշխանափոխության գաղափարախոսության կրողն է, և եթե մարդիկ, նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն են տվել, «մենք էլ կարող ենք նրա կողքին կանգնել, միայն թե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կողմնորոշվի, հստակ իր առջև խնդիր դնի և առաջ գնա»:

Մեսիջով, Ա. Մանուկյանի կարծիքով, չեն խոսում. «Եթե քաղաքականության մեջ ունես կես մլն ձայն, պետք է կոնկրետ քայլ անել, իսկ «Ժառանգության» մոտ չկողմնորոշված վիճակ է»: 

Արամ Մանուկյան. «Ժառանգության» մոտ չկողմնորոշված վիճակ է