Ա. Մանուկյան. Ր. Հովհաննիսյանի օգտին տրվել են ատելության ձայները
25/02/2013 22:56

Ա. Մանուկյան. Ր. Հովհաննիսյանի օգտին տրվել են ատելության ձայները

Նախորդ երեք ընտրություններում մշտապես հաղթողների և պարտվողների «ռակիրովկա» է եղել: «Կենտրոն» Հ/Ը «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

ՀՀԿ-անները, Ա. Մանուկյանի խոսքով, երբեք այսքան «փնթի գործ» չէին արել նախկինում. «Իշխանություններն այս անգամ շատ արխային էին, և տեսանք՝ ինչ եղավ»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներին, ապա, ըստ Մանուկյանի, «ժառանգական» թեկնածուի օգտին քվեարկել է ընդդիմադիր զանգվածը. «Սրանք ատելության ձայներն էին: Քվեարթերթիկների վրա այսքան խայտառակ, ատելության արտահայտություններ չէին եղել, իսկ դա ահավոր է»:

Հարցին, թե չեն փոշմանել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել նախագահական ընտրություններում, Ա. Մանուկյանը հավաստիացրեց, որ չեն փոշմանել՝ պատճառաբանելով, թե Տեր-Պետրոսյանի չմասնակցությամբ քաղաքական նոր օրակարգ ձևավորվեց, իսկ կուսակցության ստեղծմամբ քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվում: 

Ա. Մանուկյան. Ր. Հովհաննիսյանի օգտին տրվել են ատելության ձայները