.jpg)
Ադրբեջանական ընտանիքների հաշտեցման գործընթացին մասնակցել է 300 մարդ
Սանկտ Պետերաբուգի Կուպչինո թաղամասում ադրբեջանցիների կողմից հարսնացու առևանգելու դեպքը մասայական ծեծկռտուքի պատճառ է դարձել. միջամտել են անգամ ադրբեջանցի «մեծերը», որոնք հատուկ այդ նպատակով եկել են քաղաք և հաշտեցրել հայրենակիցներին: Այս մասին է հաղորդել «Վզգլյադ» լրատվական գործակալությունը:
Օրեր առաջ ադրբեջանցի երիտասարդը հայրենակիցների ընտանիքի «աղջիկ էր փախցրել», ինչի պատճառով 2 ընտանիքների միջև կատաղի հակամարտություն էր սկսվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հաշտեցմանը ներկա է գտնվել մոտ 300 մարդ, այդ թվում՝ համայնքի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոս Գուդսի Օսմանովը։
«Անթույլատրելի է, որ ադրբեջանցիները Պետերբուրգի պես մշակութային քաղաքում իրենց նման կերպ պահեն»,- ասել է Գ. Օսմանովը: